 
                        Կոտայքում բացահայտվեց ծանր հանցագործությունը
 
                                    Հունվարի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Բալահովիտ գյուղի քարի արտադրամասին կից տնակում` անկողնում, 1950 թ. ծնված Սամվել Մելիքսեթյանի դիակը հայտնաբերելու մասին (գլխի, դեմքի և ձեռքերի շրջաններում առկա են եղել քերծվածքներ և քթոսկրի կոտրվածք):
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները ծավալուն աշխատանքներ կատարեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին պարզվել է, որ Ս. Մելիքսեթյանին ծեծել և մարմնական վնասվածքներ է պատճառել նույն գյուղի քարի արտադրամասի պահակատանն աշխատող և նույն արտադրամասի պահակ, 1957 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանը:
Գ. Հովհաննիսյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        