Կառլ Լագերֆելդը մեղադրվում է եկամուտները թաքցնելու մեջ
Հայտնի մոդելավորող Կառլ Լագերֆելդին կասկածում են 15 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 20 միլիոն եվրո) եկամուտները թաքցնելու մեջ, որ գոյացել են որպես լուսանկարիչ գործունեության ընթացքում ու ալբոմներ հրապարակելիս:
Ոստիկանության տվյալով՝ Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենը խաբել է ֆրանսիական հարկային մարմինների աշխատակիցներին, հայտնում է Daily Mail-ը:
Խարդախությունների իրականացման համար 82-ամյա Լագերֆելդն օգտագործել է կեղծ բրիտանական ընկերություն: Հետաքրքիր է, որ անձամբ նորաձևության տունը չի ստացել եկամուտներ, իսկ դա նշանակում է, թե հարկեր չի վճարում:
Լագերֆելդի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ֆրանսիացի հարկային պաշտոնյաները, դեռ չեն մեկնաբանել մոդելավորողի հնարավոր ֆինանսական հանցագործությունների մասին նորությունը: