Սարա Բարոն Կոենը սիրիացիներին նվիրաբերել է 1 միլիոն դոլար
Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենն ու նրա կինը՝ Այլա Ֆիշերը, նվիրաբերել են 1 միլիոն դոլար բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են Սիրիայի բնակիչներին ու այդ երկրի փախստականներին օգնություն տրամադրելով, հայտնում է Daily Mail-y:
Գումարի կեսն ուղղված է «Փրկենք երեխաներին» (Save The Children) կազմակերպությանը: Մնացած 500 հազար դոլարը Քոենն ու Ֆիշերը նվիրաբերել են բարեգործական «Փրկության միջազգային կոմիտեին» (International Rescue Committee), որը ֆինանսավորում է կրթական ու բժշկական ծրագրեր, որոնք կոչված են օգնել փախստականներին, հատկապես՝ կանանց ու երեխաներին:
Հիշեցնենք, որ Սիրիայի ռազմական հակամարտության հետևանքով ավելի քան 4 մլն մարդ է լքել Սիրիան: Գրեթե 12 հազար երեխա սպանվել է պատերազմական գործողությունների հետևանքով: