Բաժիններ՝

Թուրքիայում ուկրաինական համարանիշներով բեռնատար է պայթել

Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստում այս գիշեր պայթել է բեռնատար, հայտնում է Milliyet թերթը: Ականատեսների խոսքով՝ ավտոմեքենան ունեցել է ուկրաինական համարանիշներ:

Պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել ժ. 00:15-ին, նավերը սպասարկող տերմինալի մոտ, տուժել է բեռնատարի վարորդը: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը բավարար է:
Պայթյունի պատճառով այրվել է մրգեր տեղափոխող բեռնատարը: Հրդեհի վայր ժամանակ հրշեջներին հաջողվել է մարել կրակը:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը ծագել է վառելիքային բաքի պայթյունի հետևանքով: Դեռ պարզ չէ, թե ինչն է եղել դրա պատճառը:

1734690

1734693

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս