Բաժիններ՝

Մեքսիկայում սպանվել է ազդեցիկ «Լա Ֆամիլյա» նարկոկարտելի հիմնադիրը

Մեքսիկական ամենադաժան նարկոկարտելներից մեկի հիմնադրին գնդակահարված են հայտնաբերել երկրի արևմտյան Միչոական նահանգում, հայտնում է TASS-ը:

Կառլոս Ռոսալես Մենդոսայի ու ևս 3 տղամարդու մարմինները հայտնաբերվել են ավտոկայանատեղիներից մեկում:
Դատախազի խոսքով՝ բոլորն էլ սպանվել են այլ վայրում, հետո նրանց մարմինները բերել ու նետել են ճանապարհի մոտ:

Մենդոսայի հիմնադրած «Լա Ֆամիլյա Միչոականա» կարտելը երկար ժամանակ համարվում էր ամենաազդեցիկներից մեկն արևմտյան Մեքսիկայում:

2011թ. ոստիկանությունը հայտարարել էր «Լա Ֆամիլյայի» ոչնչացման մասին: Նարկոկարտելի ղեկավար Սերվանդո Գոմես Մարտինեսը՝ Լա Տուտա մականունով, կալանավորվել էր 2015 թվականի փետրվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս