«Նոր տարվա հրաշք». 1in.am
Երեկ «Առաջին լրատվական»-ը հրապարակել էր հինգ զավակների մայր Իրինա Ստեփանյանի բաց նամակը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Վարչապետին դիմելուց հետո կինն արդեն արձագանք է ստացել: Կայքի հետ զրույցում նա նշեց, որ նախօրեին իրեն զանգահարել են Կառավարությունից և բնակարանի հարցի լուծման մի քանի տարբերակ առաջարկել:
«Ես մի հարց ունեմ՝ մարդու սիրտը կարա՞ երջանկությունից կանգնի: Այ, այդպես ուրախ եմ, չգիտեմ, սպասում եմ: Զանգեցին-ասեցին՝ ձեր բնակվելու տեղի հարցը քննարկվում է ու հավանաբար լուծում կտրվի: Երջանկությունից լեզուս կապ ընկավ»,- իր զգացողություններով կիսվեց տիկին Իրինան:
Նրա խոսքով՝ հարցի քննարկումից հետո խոստացել են նորից կապվել իր հետ. «Էս էն որ ասում են՝ Նոր տարվա հրաշք: Հենց այդպիսի բան կարա լինի մեր ընտանիքի համար»,- ամփոփեց կինը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: