«Լեսթերը» Ֆորեսթ Գամփն է. մենք շարունակելու ենք վազել. Կլաուդիո Ռանիերի
Իտալացին համեմատել է իր թիմը կուլտային ֆիլմի գլխավոր հերոսի հետ:
«Ես լի եմ վստահությամբ: Եթե նախորդ մրցաշրջանում «Լեսթերն» ինքն իրեն հանեց դուրս մնալու գոտուց, ուրեմն ակումբն ունի ֆանտաստիկ տոկունություն:
Ինչու չշարունակենք վազե՞լ, վազել ու վազե՞լ: Մենք Ֆորեսթ Գամփն ենք: Այո, «Լեսթերը» Ֆորեսթ Գամփն է:
Մենք պետք է շարունակենք խաղալ և աշխատել: Մենք գիտենք, որ հրաշալի տոկունություն ունենք և կարող ենք պայքարել յուրաքանչյուր մրցակցի դեմ:
Մենք ուժեղ թիմ ենք հենց նրա շնորհիվ, որ ցուցադրում ենք մեր ուժեղ կողմերը և շրջանցում ենք թույլերը: Մենք չունենք այնպիսի որակյալ կազմ, ինչպիսիք ունեն «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», բայց մենք պայքարելու ենք: Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում ասես վերջինը լինի»,- ցիտում է Ռանիերիին Sky Sports-ը:
17 տուրերի արդյունքում «Լեսթերը» 38 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
Շաբաթ` դեկտեմբերի 26-ին, «աղվեսները» կխաղան «Լիվերպուլի» հետ` «Էնֆիլդում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը