«Զախեր». պատրաստեք ամենահայտնի ավստրիական տորթը
«Զախերը» («Sacher») շոկոլադե տորթ է` Ֆրանց Զախերի կողմից: Տորթը համարվում է վիեննական խոհանոցին բնորոշ աղանդեր, և դրան գումարած՝ աշխարհի ամենահայտնի տորթերից մեկը:
«Զախերի» դասական բաղադրատոմսը
Խմորի շերտերի համար.
1. Շոկոլադ – 170գ (65-10 տոկոս)
2. Կարագ – 85գ
3. Ձվի 4 դեղնուց
4. 30գ շաքարավազ + 85գ շաքարավազ
5. Ձվի 5 սպիտակուց
6. 1/4 թեյի գդալ աղ
7. Մաղած այլուր – 80գ
Ծիրանի միջուկի համար.
1. Ծիրանի ջեմ – 360գ
2. Ծիրանի բրենդի – 1ճ/գ + 1ճ/գ
Շոկալադե ջնարակի համար.
1. Շոկոլադ – 170գ (65-70 տոկոս)
2. Կարագ – 30գ
3. Յուղալի սերուցք – 60գ
Պատրաստման եղանակը.
1. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:
2. Թխելու համար նախատեսված ֆորման պատել կարագով կամ յուղով, վրան ալյուր շաղ տալ:
Շերտերը.
1. Ջրային բաղնիքի վրա հալեցնել շոկոլադը և կարագը, խառնել՝ մինչև միասեռ դառնալը: Սառեցնել:
2. Հարիչով խփել ձվի դեղնուցները 30գ շաքարավազի հետ՝ մինչև բաց դեղնագույն դառնալը: Զգուշությամբ մաս-մաս միացնել շոկոլադի հետ, մանրամասն խառնել:
3. Առանձին տարայի մեջ խփել ձվի սպիտակուցներն աղի հետ: Շարունակելով խփել` չափաբաժիններով ավելացնել մնացած 85գ շաքարավազը: Մաս-մաս ավելացնել այլուրը:
4. Սպիտակուցային զանգվածի 1/3-ը խառնել շոկոլադե զանգվածի հետ: Զգուշությամբ ավելացնել մնացած սպիտակուցային զանգվածը: Խմորը լցնել ֆորմայի մեջ: Թխել 40 րոպե:
Միջուկ.
1. Ծիրանի ջեմն անցկացնել մաղով, ավելացնել 1ճ/գ բրենդիին: Թխված խմորը բաժանել 3 շերտի:
2. Շերտերի վրա շաղ տալ մնացած 1ճ/գ բրենդին, ծիրանի միջուկով պատել ներքին շերտը, ծածկել երկրորդով, պատել մնացած միջուկով: Ծածկել 3-րդ շերտով: Սառեցնել ամենաքիչը 30 րոպե:
Շոկոլադե ջնարակ
1. Հալեցնել շոկոլադը կարագի հետ` գոլորշու վրա:
2. Առանձին տարայի մեջ սերուցքը հասցնել եռման (բայց չեռացնել): Խառնել հալեցրած շոկոլադի հետ: Սառեցնել և ջնարակել տորթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը