Բաժիններ՝

«Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ այս իրավիճակը պատերազմ է…». ՊՆ մամուլի խոսնակ

«Այսօր լավ լուր ունեմ, ՊՆ բանակի հաղորդած տվյալների համաձայն՝ այսօր վիճակը բավականին խաղաղ է եղել, մեկ-երկու տասնյակի չափով է եղել հրադադարի խախտումը, ինչն արդեն առօրյա է համարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ տարեվերջին հակառակորդի զոհերը հասնում են 10-15-ի, բայց նա նկատեց, որ Ադրբեջանի պարագայում նման թվեր ասելը դժվար է, որովհետև կա հստակ քողարկում:

ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանի այս վերջին գործողությունները կարող են կապված լինել նախագահների հադիպման, Ադրբեջանի ներքին զարգացումների կամ պարզապես հայ հանրության վրա ազդելու ցանկության հետ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ծավալվող գործողություններում տանկի կիրառմանը՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ տանկի կրակոցն այնքան ազդու չէ մարտական ֆունկցիա իրակացնելու առումով, որքան, օրինակ, հրետանին.

Կարդացեք նաև

«Ուղղակի այն հիմնականում չի լինում առաջնագծում, դա է արտասովոր, որ բերվել է դիրքեր:  Փաստորեն այսօր առաջնագծում Ադրբեջանը էսկալյացիան հասցրեց նրան, որ իրենց ամբողջ սպառազինության գամման օգտագործում է»:

Հարցին՝ ծանր հրետանիին ծանր հրետանիո՞վ եք պատասխանելու, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարադիր չէ՝ երեսունին երեսունով պատասխանել, կարելի է տաս արկին՝ մեկ արկով պատասխանել, բայց ավելի դիպուկ: «Կարծում եմ՝ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ այս իրավիճակը պատերազմ է, օգտագործեք հենց պատերազմ բառը: Երբեմն մեր չծառայած լրագրողները ասում են՝ ինչո՞ւ այսքան զոհ ունեցանք, ինչքա՞ն պետք է շարունակվի…

Կարծո՞ւմ եք՝ հակառակորդը տանկը բերում է սահման, որ 1-2 հոգի զոհվի ու վե՞րջ: Հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել, բայց չի ստացվում, նա ավելի հուժկու հակահարված է ստանում: Մենք չենք կարող փակագծերը բացել, թե կանխարգելիչ կոնկրետ ի՞նչ գործողություններ ենք անում»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը: Նրա գնահատմամբ՝ մենք չունենք խաղաղություն, ունենք հարաբերական հանգիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս