ԵՄ-ն կես տարով երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Այսօր Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված վիճակի հետ, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:
«2015 թվականի դեկտեմբերի 21-ին ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը»,- ասվում է կոմյունիկեում:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ պատժամիջոցների երկարաձգման մասին հարցը համաձայնեցրել էր ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն:
Սպասվում է, որ երեքշաբթի իրավական ակտերը հրապարակվելու են Եվրամիության պաշտոնական ամսագրում, ու հենց այդ պահից ԵՄ խորհրդի որոշումը կմտնի ուժի մեջ: