Պարագվայում ջրհեղեղի հետևանքով արտակարգ դրություն է սահմանվել
Պարագվայի մայրաքաղաքում ու երկրի հինգ դեպարտամենտներում ջրհեղեղի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի խորհրդարանը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Արտակարգ դրություն սահմանելը իշխանություններին թույլ կտա բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրել նրանց, ովքեր մնացել են առանց տանիքի:
Հաղորդվում է, որտարհանվել է գրեթե 50 հազար մարդ: Աղետի պատճառը դարձել է
Պարագվայ գետը, որն ափերից է դուրս եկել այս տարվա մեջ արդեն երրորդ անգամ:
Ջրի մակարդակը գերազանցել է 7 մետր նշագիծն ու հասել 1983 թվականի ցուցանիշին, երբ ջուրը բարձրացել էր 7,72 մետրով: