Թուրքիան կալանավորել է տասնյակ ռուսական նավեր
Վերջին մի քանի օրում Ռուսաստանը սևծովյան նավահանգիստներում կալանավորել է թուրքական 8 նավ, գրում է Hurriyet-ը: Տեղեկության համաձայն՝ կատարվածից հետո Թուրքիան կալանավորել է 27 ռուսական նավ:
Նշվում է, որ Ռուսաստանը սկզբում կալանավորել է 5 նավ, թուրքական կողմը սպասել է դրանց ազատ արձակմանը, սակայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կալանավորել է ևս 3 նավ, Թուրքիան ստիպված է եղել նույն կերպ վարվել, գրում է թերթը:
Տեղեկության համաձայն՝ կողմերի միջև նամակագրությունից հետո Ռուսաստանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հանդիպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: