Բաժիններ՝

Ճապոնական 16 իմաստուն արտահայտություններ, որոնք կարող են դառնալ 2016թ. Ձեր կարգախոսները

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ամենաերջանիկ և կյանքից գոհ մարդիկ ապրում են Ծագող արևի երկրում: Իսկ ահա բանն այն  է, որ Ճապոնիայի մշակույթը խիստ տարբերվում է այլ ժողովուրդների մշակույթից: Հին ժամանակներից ճապոնացիներին հայտնի են հոգևոր առողջության և ներդաշնակ կեցության գաղտնիքները:

Կարդալով այս արտահայտությունները՝ Դուք կհամոզվեք, թե ինչքան յուրահատուկ է ճապոնացի ժողովրդի իմաստությունը:

Ճապոնացիների իմաստուն արտահայտությունները

1. Մտածելով` որոշիր: Իսկ երբ արդեն որոշել ես, մի մտածիր:

Կարդացեք նաև

2. Նահանջելը սարսափելի չէ: Սարսափելի է պայքարը չշարունակելը:

3. Մահճակալում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում:

4. Տունը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:

5. Արա այն ամենը, ինչ կարող ես, իսկ մնացածում հույսդ դիր ճակատագրի վրա:

6. Մի արա այն, ինչը պետք է թաքցնել:

7. Այնտեղ, որտեղ կրակ չկա, ծուխ չի բարձրանում:

8. Մի՛ պահիր գնացողին և մի՛ վռնդիր եկողին:

9. Քո զայրույթը քո թշնամին է:

10. Ծովը մեծ է, որովհետև փոքրիկ գետերից էլ չի նողկում:

11. Արագը դա դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:

12. Ավելորդ համեստության ետևում թաքնված է հպարտությունը:

13. Անազնիվ ճանապարհով կուտակածն օգուտ չի բերում:

14. Հարցնելը ամոթ է 1 րոպե: Իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքում:

15. Իմաստունն էլ հազար անգամից մեկում սխալվում է:

16. Բարի մեկ խոսքը կարող է ջերմացնել ձմեռային 3 ամիսները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս