Բաղադրություն, որը կօգնի ազատվել փքվածությունից
Փքվածությունը, գազերն ու հեղուկի կուտակումը, որպես երևույթներ, ծանոթ են շատերին: Դրանք տհաճություն են պատճառում և խանգարում են կյանքի նորմալ ընթացքին: Այս երևույթներն օրգանիզմում ի հայտ են գալիս մի շարք պատճառներով, սակայն բոլոր դեպքերում էլ հիմնական պատճառն ավելորդ հեղուկի կուտակումն է:
Եթե սոդա պարունակող մթերք եք օգտագործում, ապա օրգանիզմը սկսում է ջուր կուտակել՝ ջրազրկումը կանխարգելելու նպատակով: Ավելին, որոշ դեղամիջոցներ կարող են հանգեցնել օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակման:
Ամռան ամիսներին վիճակը սրվում է, սակայն մեծ քանակությամբ ջուր պարունակող մթերքները կարող են օգնել դուրս բերել օրգանիզմից ավելորդ հեղուկն ու մաքրել մարսողական համակարգը:
Կյանքի պասիվ ռիթմը նույնպես կարող է հանգեցնել ավելորդ հեղուկի կուտակման և փքվածության, շատ կարևոր է նաև ֆիզիկապես ակտիվ լինելը:
healthyfoodhouse.com-ը ներկայացնում է մի տեսանյութ, որտեղ աղջիկը ներկայացնում է մի համեղ, պարզ և առողջարար ըմպելիք, որն օգնում է ազատվել ավելորդ հեղուկից և գազերից: Այս համեղ ըմպելիքը կօգնի պայքարել տհաճ զգացողությունների դեմ:
Դեղամիջոցի բաղադրության մեջ է մտնում ձմերուկը, վարունգը, կիտրոնը և նեխուրը (քարավուզ): Կանոնավոր կերպով խմեք այս հյութն ու կզգաք, թե ինչպես եք բնական ճանապարհով ազատվում ավելորդ հեղուկից, փքվածությունից և անհարմարություն պատճառող գազերից:
Նեխուրի օգտակար հատկությունների մասին կարդացեք 168.am-ի այլ հրապարակումներում ևս: Նեխուրը չափազանց օգտակար ու բոլորիս հասանելի բույս է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը