««Լուսավոր Հայաստանը» չի ֆինանսավորվում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ օլիգարխների կողմից». Էդմոն Մարուքյան

«Այն, որ կուսակցությունն ընդդիմադիր է, դա դասական քաղաքականության կանոնն է առաջին հերթին»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց կուսակցության նորընտիր նախագահ Էդմոն Մարուքյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց է մինչ այժմ ֆինանսավորվել «Լուսավոր Հայաստանը»: Է. Մարուքյանը պատասխանեց, որ ֆինանսական ներդրումները կատարվել են նախաձեռնող խմբի անդամների, ինչպես նաև՝ թափանցիկ դրամահայթայթման միջոցառումների արդյունքում: «Դրանք բոլորիս անհայտ մարդիկ են, ո՛չ իշխանություններից են, ո՛չ էլ օլիգարխներից»,- ասաց Է. Մարուքյանը, բայց անուններ չնշեց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031