Իրանը դուրս է բերում զորքերը Սիրիայից. Bloomberg
Իրանը դուրս է բերում Սիրիայից Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար ստորաբաժանումները չափազանց մեծ կորուստների պատճառով, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Bloomberg-ը ներկայացնում է ամերիկյան ու արևմտյան զինվորական աղբյուրների տվյալները: Այդ տեղեկության համաձայն, Սիրիայում մարտերի ընթացքում կորցնելով ԻՀՊԿ-ի բազմաթիվ մարտիկների ու հրամանատարների, ներառյալ՝ գեներալների, Իրանը որոշել է կրճատել անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին:
Հոկտեմերին ամերիկյան աղբյուրները ներկայացրել էին տվյալներ, որոնց համաձայն, Սիրիայում կարող է կռվել 2-7 հազար գվարդիական: Վերջին շրջանում 700-ից ոչ ավելի իրանցի է կռվում Սիրիայի կառավարական զորքերի կողմից, իսկ մյուսները դուրս են բերվել երկրից:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի ընդդիմությունը հայտարարեց, որ Հալեպի մոտ մղվող մարտերի ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին՝ «Էլ-Կուդս» ստորաբաժանման հրամանատարը, ով ղեկավարում էր ռազմական գործողությունները Սիրիայում:



