Վանում միկրոավտոբուսների բախման հետևանքով 11 ուսանող է մահացել
Թուրքիայի արևելքում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 ուսանող, ևս 6 մարդ տուժել է, հայտնում է Dogan գործակալությունը:
Քննությունների գնացող ուսանողներին տեղափոխող ավտոբուսը Վան նահանգում բախվել է մեկ այլ միկրոավտոբուսի, ինչի հետևանքով մահացել է 11 ուսանող, ևս 6-ն ստացել է վնասվածքներ:
Ավտովթարի այլ մանրամասներ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն՝ պարզելու վթարի պատճառները:



