Բաժիններ՝

Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային վերականգնել բարիդրացիական հարաբերությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում Ռուսաստանին ու Թուրքիային կատարել փոխզիջումներ, անել «թեկուզ կես քայլ միմյանց ընդառաջ գալու համար» ու վերականգնել նախկին բարիդրացիական հարաբերությունները, որ ունեցել են երկրները:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Սխալներն անխուսափելի են ու դրանք հարկավոր է ոչ թե թեժացնել, այլ լուծել, քայլեր ու փոխզիջումներ կատարել: Դա վերաբերում է նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վերջին հակամարտությանը»,- ասել է Լուկաշենկոն՝ այսօր հանդես գալով Չեզոքության քաղաքականությանը նվիրված միջազգային համաժողովում:

«Չթեժացնել կրքերը, գտնել հնարավորություն՝ անել գոնե կես քայլ միմյանց ընդառաջ գալու համար ու խնդիրները կլուծվեն, կվերականգնվեն այն բարի, մտերիմ հարաբերությունները, որ եղել են այդ երկրների ու պետությունների միջև, ու հաշտություն անպայման կլինի»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031