Բաժիններ՝

Բրիտանիան կարող է Լիբիայում ԴԱԻՇ-ի դեմ օպերացիա սկսել. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը «չափազանց անհանգստացած» է Լիբիայում ԴԱԻՇ-ի ու մյուս ծայրահեղական խմբավորումների արագ աճից ու դիտարկում է միջամտելու հնարավորությունը՝ սպառնալիքի ոչնչացման նպատակով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Կառավարական աղբյուրները վկայում են, որ Բրիտանիան կարող է սկսել ռազմական գործողություններ Լիբիայում այն մտավախությունների պատճառով, որ ահաբեկիչները կարող են սկսել օգտագործել իրենց կողմից վերահսկվող՝ Միջերկրականի ափին գտնվող ամրոցը Եվրոպայի հետ սահմանին մարզաբազա ստեղծելու նպատակով: Սակայն, ինչպես նշել է աղբյուրը, բրիտանացիներն սպասում են, որ երկրի կառավարությունը անձամբ կդիմի իրենց օգնության համար:

«Լիբիայում պետք է ստեղծվի ընդունելի կառավարություն, որը կարող է դիմել մեզ՝ օգնության խնդրանքով ու այդ ժամանակ մենք կանենք հնարավոր ամեն բան՝ օգնելու նրանց ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031