Բաժիններ՝

Իրաքը փակել է Ստամբուլում իր առևտրային ներկայացուցչությունը

Իրաքը փակել է իր իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում՝ որպես բողոքի նշան այն բանի, որ այդ երկրի իշխանությունները զինվորականներ են ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ, հայտնում է TASS-ը:

«Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում: Դրա բոլոր աշխատակիցները լքել են Թուրքիան ու վերադարձել Բաղդադ»,- ասվում է իրանական հեռուստաալիքներից մեկի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան իր զինված ուժերի խմբավորումը, որը ներառում է 130 զինծառայող, տանկեր ու հրանոթներ, ուղարկել է քրդական «Փեշմեգա» աշխարհազորայինների ճամբար, որտեղ Անկարան մարզում է զինյալներին՝ Մոսուլի վրա հարձակվելու նպատակով, որը գտնվում է ԴԱԻՇ-ի ձեռքին:

Բաղդադը տեղի ունեցածը որակել է որպես ներխուժում իր երկրի տարածք ու միջազգային նորմերի խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս