Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը և Արմեն Մկրտչյանն ընտրվեցին

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 3 անդամների քվեարկություն: ԱԺ նիստում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց, որ թեկնածուներն էին Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը և Արմեն Մկրտչյանը:

Ըստ նրա՝ 131 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 91-ը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, արդյունքում Արմեն Մկրտչյանը ստացել է 78 կողմ և 12 դեմ, Հայկ Քոթանյանը՝ 82 կողմ և 8 դեմ, իսկ Կորյուն Առաքելյանը՝ 79 կողմ և 10 դեմ ձայներ, և երեքն էլ ընտրվել են ՀՌԱՀ անդամ:

Տեսանյութեր

Լրահոս