«Համբերություն ամենեցուն». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ պարզունակ հնարքների ասես, որ չեն դիմում մեր ընդդիմախոսները ամբողջ օրվա ընթացքում: Հիմա էլ «խիստ օպերատիվ» կերպով հրապարակում են որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, որտեղ ՈՉ-ը հաղթում է:
Հարգելիներս, մի արեք նման բան: Մի հրապարակեք միայն այն արդյունքները, որտեղ դուք առավել եք, մի ստեղծեք կեղծ տպավորոթյուններ, մանիպուլյացիայի մի ենթարկեք հասարակությանը: Մի գրեք ՝այս պահին, համբերեք ամբողջ պատկերը պարզ լինի տվյալ տեղամասում:
Իսկ որոշ «անաչառ ԶԼՄ-ներ» ուղղակի սպանում են՝ մտնում են ուղիղ եթեր ինչ-որ տեղամաս, հենց տեսնում են, որ ԱՅՈ-ն ՈՉ-ից շատ է, միանգամից անջատում են տեսախցիկը ու փորձում գտնել «ավելի հարմար» տեղամաս:
Մի խոսքով, ադրբեջանական քարոզչական պրիմիտիվ հնարքները, որ օգտագործվում են մեր դեմ, մի կիրառեք Հայաստանում հայերի հանդեպ:
Համբերություն ամենեցուն»: