«Իսկական կինը ԱՅՈ է ասում միայն իր տղամարդուն»

Սահմանադրության հանրաքվեի քվեարկությունը թեև դեռ ժամեր առաջ է սկսվել, սակայն հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն արդեն իսկ սկսել է ողողվել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների քվեարկած քվեաթերթիկների լուսանկարներով:

Եթե «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» շարժման մասնակից Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկելուց հետո հրապարակավ պատռեց իր քվեաթերթիկը և սոցիալական ցանցերում հումորային տարբեր մեկնաբանությունների արժանացավ, ապա շարքային քաղաքացիները քվեաթերթիկների վրա տարբեր գրառումներ են կատարում, որոնց պատճառով թերթիկը, բնականաբար, անվավեր է ճանաչվելու:

Ֆեյսբուքյան ճանաչված օգտատեր «Անկախ Հայաստանը» օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանին նվիրված գրառում է կատարել.

«Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության նստել է հացադուլի ու նիհարել:
Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության մի ամբողջական ընդդիմական շարժումա փչացրել:

Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդին մենակա թողել ու գնացել աղոթելու:

Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության հանրահավաքների թոհուբոհի մեջ մի օրով թռավ մոսկվաներ:

Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության մի տարիա կորել էր քաղաքական բեմից:
Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության չկարողացավ ամուր պահել հույս հայտնող ու ուժեղ կուսակցության համախմբվածությունը:

Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության ԱՄՆ-ից նամակ էր գրել, որ ինքը գալուա Հայաստան ու խոսա ու ԱՄՆ-ում ցուրտա:

Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության ասուլիս էր տալիս ու ասում, որ ասուլիսա տալու:

Րաֆֆին՝ հանուն Հայաստանի Հանրապետության ներողություն է խնդրում այն ամենի համար, ինչ արել է հանուն Հայաստանի Հանրապետության:
Հարց՝ Բա դո՞ւք էսօր քանի բաժակ ջուր եք խմել:

Կեցցե Րաֆֆին ու իր հանունները»:

Իսկ «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկն էլ հրապարակել է քվեաթերթիկ, որի վրա քաղաքացին գրել է. «Իսկական կինը ԱՅՈ է ասում միայն իր տղամարդուն»:
Ընթացքում կներկայացնենք նմանատիպ այլ քվեարկությունները:

qvr1

Տեսանյութեր

Լրահոս