Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները այրել են Թուրքիայի դրոշը` Յուրա Մովսիսյանի մուտքի ժամանակ
Երկրպագուները դրոշները սկսել են այրել 60-րդ րոպեին, երբ Մովսիսյանը դաշտ է դուրս եկել փոխարինման:
Ռուսաստանի առաջնության «Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» հանդիպման ժամանակ (1:0), մոսկովյան «Открытие Арена» մարզադաշտում երկրպագուներն այրել են թուրքական դրոշներ:
Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում` մոտավորապես 60-րդ րոպեին: Այդ ժամանակ դաշտ է դուրս եկել «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը