Այս յուղն իսկապես հրաշքներ է գործում մազերի և գլխամաշկի հետ
Երկար և գեղեցիկ մազեր ունենալը բոլոր կանանց երազանքն է: Սակայն միշտ չէ, որ հասնում ենք հրաշալի արդյունքի: Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ, մի քանի յուղեր միմյանց խառնելով՝ կարելի է ստանալ հրաշալի դիմակ, որը կվերականգնի մազերի որակն ու գեղեցկությունը:
5 բաղադրիչից կազմված այս յուղն իսկապես հրաշքներ է գործում մազերի և գլխամաշկի հետ:
Այս յուղի կանոնավոր օգտագործման դեպքում կզգաք, թե որքան են լավացել, գեղեցկացել մազերը:
Ձեզանից կպահանջվի՝
- 100մլ կոկոսի յուղ
- 100մլ ձիթապտղի յուղ
- 100մլ քունջութի յուղ
- 100մլ մանանեխի յուղ (mustard oil)
- 100 մլ գերչակի յուղ
Բոլոր բաղադրիչները պետք է խառնել և տաքացնել ցածր կրակի վրա, ապա ավելացնել կարիի տերևներ և մանր կտրատած սոխ: Սպասել, մինչև սոխը մուգ շագանակագույն երանգ ստանա: Ապա վերցրեք կրակից և քամեք թանզիֆի (марля) միջոցով:
Շաբաթական երկու անգամ յուղը քսեք մազերին՝ մերսելով գխամաշկը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը