«Պետք չէ կեղծ լոզունգների տակ թաքնվել». Արմեն Մարտիրոսյանը՝ Հասմիկ Պողոսյանին

«Բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտել մշակույթի նախարարը վրանների տեղադրման հետ կապված»,- այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցույան փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաքը: Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նստացույց է անում Ազատության հրապարակում: Նրանք պատրաստվում են տապալել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և հասնել իշխանափոխության:

«Պարզվում է՝ այս մի քանի ասֆալտը պատմամշակութային արձան է: Խոսվում է նրա մասին, որ շենքի հետ ինչ-որ բաներ են տեղի ունենում, խոսվում է նրա մասին, որ արձանների այս սալիկները, որ տեղադրվել են, փչացնում են, թե վրան տեղադրելը սալիկների հետ ի՞նչ կապ ունի, ոչ մի ձև չբացատրեց:

Ազատության հրապարակում բազմատեսակ ատրակցիոններ են տեղադրում, դրանք չենք փչանում, որ սովորական օրերին մարդիկ նստում են այնտեղ, չեն փչանում: Փչանալու մասին եք մտածում, այդ քարերով պատած շինությունն ինչո՞ւ քանդեցիք ու բերեցիք նման բարակ բան կառուցեցիք: Ցանկացած պարագայում եթե այդքան մտահոգ եք, կարող եք առանձնացնել այդ հատվածը, դրա մասին չի խոսքը: Վրանը չեն տեղադրում արձանների վրա, դա երբրևիցե չի տեղադրվել Օպերայի հարթակում, այլ ասֆալտի վրա, որը ինչքան էլ լավ ասֆալտապատած լինի, պատմամշակութային ժառանգություն չէ: Մեր ժողովուրդը բարբարոս չէ, մեր ժողովուրդն է այս շինությունները սարքել, ու իր ազատության ձգտումն է այս շինություններում թաքնված, ու պետք չէ կեղծ լոզունգների տակ թաքնվել»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս