Ինչպես է հետախուզման մեջ գտնվող անձը պայմանագիր կնքել պետության հետ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Այս տարվա օգոստոսի 13-ին 30 միլիոն դոլարով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը օտարվեց, ընդ որում՝ գնորդն էլ ընդամենը մի քանի ամիս աոաջ գրանցված «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈԻՊ» ՍՊԸ-ն էր, որը պետք է չորս տարվա ընթացքում շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում անի։ Iravaban.net-ի տվյալներով, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրացման ռեգիստրում որպես «ՆՏԱԱ ԻՆՎեՍՏՄԵեՏ ԳՐՈԻՊ» ընկերության հիմնադիր նշված է ոմն Արմեն Գեւորգյան, սակայն ընկերության միակ սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագն Դինո Ավադիսյանն է: Անշարժ  գույքի առքուվաճառքի սետեմբերի 1-ին կնքված պայմանագրի   համաձայն, վաճառողը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան   Օհանյանն է, որի   լիազորված անձ է հանդես եկել Արայիկ Թորգոմյանը, իսկ մյուս կողմը՝ Վահագն Դինո Ավադիսյանը։  Ատացվում է,  որ այս տարվա սեպտեմբերի 1-ին հետախուզման մեջ  գտնվող այս  անձը  գտնվել  է Երեւանում եւ առուվաճառքի պայմանագիր է կնքել պետության հետ։
Iravaban.net–ը հղում անելով ինտերնետային աղբյուրներին, ապա ԱՄՆ Ալաբամայի անվտանգության կոմիտեի հատուկ գործակալ Մայբլ Վիլկեոսոնին, նշել էր, որ համալիրի նոր սեփականատերը ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվելու համար ձերբակալված է եղել, Վահագն Դինո Ավադիսյանը նաեւ հետախուզվել է Ալաբամայի իրավապահների կողմից։

«Առավոտը» ՀՀ կառավարությանն առընթեր պետական գայբի կառավարման վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոբ Մարզահամերգային համալիրը Ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվող մարդուն վաճառելը չի՞ ստվերում գործարքի օրինականությունը, կամ ինչո՞ւ է կառավարության օգոստոսի 13-ի 935-Ա որոշմամբ՝ 60 միլիոն դոլար գնահատված անշարժ գույքն օտարվել կես գնով, եւ ինչպես է հետախուզման մեջ գտնվող անձը վճարել այդ 30 միլիոն դոլարը։ Մեզ հուզում էր նաեւ այն հարցը, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում համալիրին այս ամենից հետո։

Պետական գույքի կառավարման վարչության լրատվականից հայտնեցին, որ այս հարցերն իրենց դաշտից դարս են, ինչ վերաբերում Է անշարժ գույքի օտարման գնին, այն որոշվել է իրենց վարչության «Պետական գայբի գայբագրման եւ գնահատման գործակալության» ՊՈԱԿ-ի կողմից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս