Ազատության հրապարակում գիշերել է մոտ 35 մարդ, կանայք սրճարանում էին. tert.am
Ազատության հրապարակում գիշերել է շուրջ 35 մարդ` ներառյալ հանրահավաքը համակարգող Գարեգին Չուգասզյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք մնացին հրապարակում մինչև վերջ` առավոտ, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, աջակիցների խնդրանքով, առավոտյան ժամը 4-ին լքել է հրապարակը` այն ձևակերպմամբ, որ իրեն այսօր ծանր օր է սպասվում:
Այս մասին Tert.am-ին հայտնել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչյա Միրզոյանը:
«Հանրահավաքն անցավ առանց որևէ խնդրի, աղջիկներին ավելի հարմար տեղավորվեցինք մոտակա կաֆեում, այնտեղ գիշերը մասամբ անցկացրինք, իհարկե, շատ դժվար էր առանց վրանի մնալը… Քաղաքապետարանը, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել. ոչ մի քննադատության չդիմացող որոշում է կայացրել, իբրև թե վրանները կարող են վնասել Օպերայի շենքը` որպես պատմամշակութային արժեք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: