Ինչպես որոշել բնավորության գծերն արտաքինի միջոցով
Domashniy.ru կայքը գրում է, որ հայտնի փաստ է, որ մարդու մասին շատ բան են ասում նրա ժեստերը: Բայց անգամ չիմանալով ժաստերի լեզուն, հնարավոր է բնութագրել մարդկանց նրանց արտաքին տեսքի միջոցով:
Պարանոց- Կարճ պարանոցը խոսում է մարդու կամակորության և անհեռատեսության մասին, իսկ երկար պարանոց սովորաբար ունենում են մելանքոլիկները: Հաստ պարանոցը խոսում է մարդու՝ անվախ լինելու մասին: Իսկ բարակ պարանոց ունեցողներին կարելի է համարել ռոմանտիկ և ամաչկոտ:
Ուսեր- Շփման ընթացքում պարտադիր ուշադրություն դարձրեք մարդու ուսերի վրա: Եթե մարդու ուսերը նեղ են, ուրեմն այդ անձն ամաչկոտ է: Լայն ուսերը խոսում են այն մասին, որ անձը չափազանց քաջ է: Նրանք հաճախ են վստահություն ներշնչում շրջապատին:
Ազդրեր- Խոշոր և լայն ազդրերը սովորաբար խոսում են այն մասին, որ անձն անզիջում է: Կլոր ազդրեր ունեցողները հիմնականում փափուկ են և կամք չունեցող: Իսկ նեղ ազդրերը խոսում են ուժեղ բնավորության և դիմացկունության մասին: Ի դեպ, երկար, գեղեցիկ ոտքերը խոսում են այն մասին, որ մարդն ունի իր նպատակներին հասնելու ունակություն:
Ճակատ- Խելացի մարդիկ ունենում են երկար և մի փոքր «առաջ եկած» ճակատ: Իսկ նեղ ճակատ ունեցողներն առանձնանում են բռնկունությամբ: Եթե մարդու ճակատը քառակուսի է, ուրեմն գործ ունեք ազնիվ մարդու հետ:
Հոնքեր- Բարակ հոնքերը խոսում են գոռոզ և ամբիցիոզ բնավորության մասին: Խառն աճած հոնքերը խոսում են դաժանության և կոպտության մասին, իսկ հաստ հոնքերը՝ պարզության և անկեղծության մասին:
Աչքեր- Խորը աչքերը բնութագրում են ժլատ և կախված մարդկանց: Լայն բացված աչքերը վկայում են պերճախոսության մասին, ինչպես նաև՝ հետաքրքրասիրության: Նեղ աչքերը խոսում են դաժան անձի մասին:
Քիթ- Սուր և երկար խիթը խոսում է խստության և բռնկվողականության մասին: Անլուրջ և քմահաճ մարդկանց հատուկ է մի փոքր վեր ցցված քիթը: Մեծ, «հաստ» քիթը խոսում է մարդու դաժանության մասին:
Բերան- Փոքր բերան սովորաբար ունենում են թույլ բնավորություն ունեցող անձինք: Եթե անձի վերին շրթունքը մի փոքր մեծ է ներքևինից, ապա մարդն իսկական էգոիստ է: Եթե ներքևի շրթունքն ավելի մեծ է, ապա մարդը սովոր է կյանքից ստանալ ցանկալին: Նեղ շուրթերը խոսում են փակվածության մասին: Մեծ շուրթերը խոսում են մարդու քաջության մասին:
Ծնոտ- Ուժեղ մարդիկ, ովքեր ինքնուրույն հասնում են իրենց նպատակներին, հաճախ մեծ և լավ արտահայտված ծնոտ են ունենում: Համեստ և անվստահ անձանց առավել բնորոշ է փոքր և չարտահայտված ծնոտը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը