Բաժիններ՝

Վահան Բադասյանը ուշագրավ մանրամասներ է պատմում վնասազերծված հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի մասին. «Ահավոր մի տիպար էր». lratvakan.am

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը գլխավորում էր 2014 թվականին Արցախից Քեսաբ մեկնած հայ կամավորների ջոկատը: Երկու օր առաջ Երևանում վնասազերծված «Հայոց Վահան» կազմակերպության կայքէջին նշվում է, որ նրանք Քեսաբում կամավորական գունդ են ունեցել: lratvakan.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանը պատմում է  «Հայոց Վահան» կառույցի ներկայացուցիչների, մասնավերապես Արթուր  Վարդանյանի մասին: «Այդ տղային ես հանդիպել եմ Բեյրութում, որովհետև մենք խմբով էինք… այդ տղան ցանկություն հայտնեց մեզ հետ հանդիպելու, որ ինքը եկել է Հայաստանից, հայաստանցի է, Ֆրանսիայում է ապրում, ուզում է հանդիպել Արմենակ Աբրահամյանին, որն արցախյան պատերազմի մասնակից է: Հանդիպեցինք Բեյրութի կենտրոնում, հենց առաջին 5 րոպե զրույցից հետո հիասթափություն ապրեցինք այդ մարդ կոչվածից, որովհետ նաև առաջինը մարդ չէր, երկրորդը՝ ծախու տպավորություն էր թողնում, ահավոր մի տիպար էր, ոչ մի ազգային, նամուս, թասիբ ունեցող որևէ մեկը չէր: Ես զգուշացրեցի, որ Քեսաբում քեզ այնտեղ հանդիպեմ, քո համար շատ վատ կլինի, ավելի լավ է չհանդիպեմ: Հետագայում իմացա, որ նա գնաց Քեսաբ, հանդիպեց ճակատային սպաների հետ, սիրիական բանակի հագուստ հագավ, զենք վերցրեց և սկսեց նկարվել: Եվ քանի որ կապ ունեի տեղի  հայկական կիսապաշտպանական ջոկատի հետ, նրանք էլ էին շատ հիասթափված, հաց էին տալիս, տեղ էին տալիս, հետո վռնդեցին… Ինքը Քեսաբ եկել էր ոչ թե հայապաշտպանության համար, այլ փառքի և նկարվելու համար: Դրա համար ինքը պատրաստ էր համագործակցել օտար իրավապահների հետ, միայն թե հասնի իր նպատակին….»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս