Ֆրանսիացիները միշտ զգալու են մահվան հոտը. ԴԱԻՇ-ը սպառնում է Ֆրանսիային
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը վերցրել էին իրենց վրա:
ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որտեղ ծայրահեղականները խոստացել են, որ «Ֆրանսիայի ժողովուրդը միշտ զգալու է մահվան հոտը»: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«8 եղբայրներ մահապարտների գոտիներով ու ատրճանակներով հարձակում են իրականացրել Ֆրանսիայի հենց սրտում նախապես ընտրված վայրերում՝ «Ստադ դե Ֆրանսում», որտեղ տեղի էր ունենում Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև խաղը, որին ներկա էր Ֆրանսուա Օլանդը ու «Բատակլանը», որտեղ հավաքվել էին հարյուրավոր կռապաշտներ»,- ասվում է զինյալների հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ու նրանք, որոնք գնացին նրանց ճանապարհով, պարտավոր են իմանալ, որ մնում են ԴԱԻՇ-ի առանցքային թիրախները, ու մահվան հոտը չի լքի նրանք քթերը: Հարձակումներն իրականացվել են որպես վրեժ՝ մեր մարգարեին վիրավորելու համար: Խաղաղություն նրան, հպարտանում ենք Ֆրանսիայում իսլամով ու խալիֆաթի հողում մարտնչող մուսուլմաններով»,- ասված է փաստաթղթում:
Ահաբեկիչների խոսքով՝ Փարիզի ահաբեկչությունները միայն նախազգուշացում են, ու արմատականները ձեռք բերածով չեն բավարարվի:
«Այդ հարձակումը միայն փոթորկի սկիզբն է ու նախազգուշացում նրանց համար, ովքեր պետք է կշռադատեն ու եզրակացություններ անեն»,- խոստացել են ծայրահեղականները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի մի քանի շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ապա «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ պայթյուններ իրականացրել մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ:
Այնուհետ ահաբեկիչները պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահի այցելուներին ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգի ժամանակ: