Բաժիններ՝

Որո՞նք են Նոր տարին դիմավորելու ամենահայտնի վայրերը

Զբոսաշրջային Kayak.com ծառայությունը հրապարակել է Travel Hacker Guide-ը, որը նվիրված է ձմեռային հանգստին: Այդպիսով, ԱՄԷ-ի Դուբայը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի քաղաք Նոր տարին դիմավորելու համար, հայտնում է korrespondent.net-ը:

Ցուցակը կազմելիս հեղինակները համեմատել են ամանորյա տոներին ընդառաջ կատարած ավիատոմսերի ամրագրման հարցումները:

Զբոսաշրջիկները, անցած տարվա համեմատ, Դուբայի չվերթեր են փնտրել 70 տոկոսով ավելի շատ: Նման կտրուկ աճի համար հիմք են ծառայել քաղաքների մեծ մասից իրականացվող հասանելի թռիչքները, անսովոր ճարտարապետությունն ու հրավառությունը, որոնք այստեղ ավանդաբար կազմակերպվում են ամեն Նոր տարվա ժամանակ:

Երկրորդ տեղում Կարտախենա քաղաքն է (Կոլումբիա), որին հաջորդում է Բարսելոնան (Իսպանիա):

Առաջատար քաղաքների տասնյակում են նաև Ռեյկյավիկը (Իսլանդիա), Տոկիոն (Ճապոնիա), Ատլանտան (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա), Չիկագոն (ԱՄՆ) ու Վանկուվերը (Կանադա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս