Լոնդոնի «Գեթվիք» օդանավակայանի տերմինալը տարհանվել է կասկածելի իրի պատճառով
Լոնդոնի «Գեթվիք» օդանավակայանի տերմինալում գտնվողները տարհանվել են կասկածելի իրի պատճառով, գրում է The Daily Mail-ը:
Որոշ ականատեսների խոսքով՝ ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, ում պայուսակում նռնակ կա:
Մյուսները պնդում են, որ պայուսակում զենք է եղել:
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Փարիզի ահաբեկչություններից հետո կոչ է արել իր քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել հասարակական վայրերում: