Ուժեղացվել է ԱՄՆ Կոնգրեսի պահպանությունը
ԱՄՆ-ում ոստիկանությունը Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններից հետո ուժեղացրել է Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի պահպանությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կոնգրեսի պաշտոնական ներկայացուցչին:
Նա հայտնել է, որ անվտանգության միջոցառումները ձեռնարկվում են զգուշավորությունից ելնելով, ոչ մի տվյալ հնարավոր սպառնալիքների մասին չկա: «Այս պահին ոչինչ հայտնի չէ Կապիտոլյան բլրի վրա համալիրին սպառնացող վտանգների մասին»,- ասել է նա:
Իր հերթին, Վաշինգտոնի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Հիքմանը հայտարարել է, որ ուժեղացվել է նաև Ֆրանսիայի դեսպանության պահպանությունը: