ԱՄՆ-ի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները ժամանել են Ֆրանսիայի արտգործնախարարի մոտ
ԱՄՆ-ի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Ջոն Քերին ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել են Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոց, որտեղ գտնվում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է TASS-ը:
Դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ նախարարները կարող են անցկացնել մի շարք երկկողմ ու բազմակողմ բանակցություններ, որոնց կմասնակցի Ֆաբիուսը:
Հանդիպումները տեղի կունենան Սիրիայի հարցով բանակցությունների նախօրեին, որոնք պետք է տեղի ունենան «Իմպերիալ» հյուրանոցում:
Հիշեցնենք, որ Փարիզում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ: