«Լևոն Մարտիրոսյանի հայտարարությունը տրամադրությունների ստուգման համար էր». Քաղաքագետ

«Ղարաբաղյան հարցը չի կարելի կապել միայն Ռուսաստանի հետ, որովհետև այդ հարցը այսօր գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ, ու այստեղ գտնվում են աշխարհի ուժեղները, եթե նրանք ընդհանուր լուծում չունեն, ապա այս կամ այն երկրի կամ կառույցի կողմից խնդրի լուծման հետ կապված լուրերը ինֆորմացիոն սադրանքներ են, կամ տրամադություններ են ստուգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին, իր վերլուծականում գրել էր, թե ներկայումս քննարկվում է, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնելու տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է` ևս մեկը։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ հայտարարել էր, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին:

«Այդ հայտարարությունից հետո, մեր հանրային կոշտ ռեակցիայից հետո՝ թե՛ Հանրապետականը, և թե՛ Լավրովն իսկույն հերքեցին, որ այդպիսի բան չի կարող լինել, ու մեկ այլ առիթով էլ (Ուոլթերի զեկույցի առիթով) Լավրովն ընդգծեց, որ այդ խնդիրը գտնվում է Մինսկի խմբի լուծման տակ և այլ հարթակներ փնտրելը կխանագարի գործին»,- նշեց քաղաքագետը՝ ըստ որի՝ Ռուսաստանը գնա արկածախնդրույթան այն պայմաններում, երբ Իսլամական պետության, Ուկրաինայի հետ կապված այդքան խնդիրներ ունի:

Ա. Մանասյանը կարծում է Լ. Մարտիրոսյանի հայտարարությունը կարող է երկու բացատրություն ունենալ. «Քաղաքական հայտարարությունները տեղ են թողնում նահանջի համար, և ստուգում են տրամադրությունները: Այդ կարգի հայտարարություն եմ ես դա որակում»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս