Գերմանիայի կանցլերն ու Եվրահանձնաժողովի նախագահն իրենց ցավակցություններն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իրենց ցավակցություններն են հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, որը խլել է գրեթե 150 մարդու կյանք:
«Ես խորապես ցնցված եմ Փարիզի իրադարձություններից: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին»,- իր Twitter-ում գրել է Յունկերը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ նույնպես խորապես ցնցված է Փարիզի «նորություններից ու կադրերից», Գերմանիայի կառավարությունը կոնտակտի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ, հայտնել է կանցլերի պաշտոնական ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄԷ-ն ու Թուրքիան իրենց ցավակցություններն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին:
Պաշտոնական տվյալով՝ Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է նվազագույնը 120 մարդ, ԶԼՄ-ները հայտնում են ավելի քան 150 զոհի մասին: