Կոճապղպեղի թեյը՝ երիկամների քարերից ազատվելու միջոց
Կոճապղպեղի թեյի օգտակար հատկանիշները
Այս թեյը հրաշալի է մկանային ցավերի, մրսածության, հարբուխի և գլխացավի դեպքում: Այն նաև հանգստացնում է տարբեր ցավերը:
Օրգանիզմից հեռացնում է այն վիրուսները, որոնք կարող են ստաֆիլոկոկ, մրսածություն կամ ցավեր հարուցել:
healthylivingstyle.net-ի փոխանցմամբ՝ միայն մեկ բաժակ կոճապղպեղի թեյը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը:
Կոճապղպեղը լավացնում է շրջանառությունը, խթանում վիտամինների և հանքանյութերի յուրացմանը:
Բաղադրություն
- Մեղր
- Կոկոսի կաթ
- ¼ թ/գ աղացած քրքում
- 1/4թ/գ աղացած կոճապղպեղ
- 1բաժակ ջուր
Այս հրաշալի թեյը պատրաստելը շատ հեշտ է: Միայն պետք է քրքումն ու կոճապղպեղն ավելացնել եռացրած ջրին, իջեցնել կրակն ու թողնել եփվի 7-10 րոպե:
Վրան ավելացնել կաթը և թեյը լցնել բաժակի մեջ: Թեյին կարող եք ավելացնել նաև մեղրը, սակայն հիշեք, որ այն պետք է ավելացնել սառչելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը