Ամենահզոր բնական հակաբիոտիկը
Հզոր իմունիտետը լավագույն միջոցն է տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար, իսկ հզոր իմունիտետ ունենալու համար պետք է առողջ սննդակարգ որդեգրել:
healthyfoodhouse.com-ը ներկայացնում է մի ըմպելիք, որը կօգնի պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: Կլավացնի ձեր իմունային համակարգն ու էներգիա կհաղորդի ամբողջ օրվա ընթացքում:
Ըմպելիքի բոլոր բաղադրիչները բնական են, և կարող եք հեշտությամբ գտնել ձեր խոհանոցում:
Բաղադրություն
- ¼ բաժակ կտրատած սխտոր
- ¼ բաժակ կտրատած սոխ
- 700մլ խնձորի քացախ
- 2ճ/գ քրքում
- ¼ բաժակ կտրատած կոճապղպեղ
- 2 ճ/գ կտրատած կծվիչ (хрен)
- 2 թարմ կծու պղպեղ
Բոլոր բաղադրիչները խառնեք՝ բացի քացախից: Լավ խառնեք, լցրեք տարայի մեջ և վրան ավելացրեք քացախը: Տարան ծածկեք և թափահարեք: Ցանկալի է, որ տարայի մեջ լցնեք խառնուրդի 2/3 մասը:
Տարան պետք է պահել սառը վայրում 2 շաբաթ: 2 շաբաթ անց խառնուրդը քամեք թանզիֆի (марля) միջոցով:
Այս ըմպելիքն այնքան հզոր է, որ օրական ընդամենը մեկ ճաշի գդալը կլավացնի ձեր իմունային համակարգը:
Այնուամենայնիվ, հիշեք, որ խառնուրդը շատ կծու է, և պետք է այն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժիշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը