Բնակարանագողերի մոտ հայտնաբերվեցին գողացված ոսկյա զարդերը և գումարը
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Զաքյան փողոցի 3 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Ս.-ին և 1994 թ. ծնված Ջանիկ Ս.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 12.00-ից 15.50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով՝ մտել են նշված շենքի բնակարաններից մեկը և գողություն կատարել:
Խուզարկությամբ Գևորգ Ս.-ի մոտ հայտնաբերվել են նշված բնակարանից գողացված ոսկյա զարդերը և 1.773 դոլարը:
Գևորգ Ս.-ն և Ջանիկ Ս.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն: