Ալեքսանդր Մարկարովը՝ Վարուժան Հոկտանյանին. «Պետք չէ իդեալիստ լինել»
Այսօր «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում» խորագրով քննարկման ժամանակ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մտահոգություն հայտնեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության վերաբերյալ:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունենալու է 7 անդամ, բոլորն ընտրվելու են ԱԺ-ի կողմից՝ երեք հինգերորդի սկզբունքով, այսինքն՝ եթե բոլորին ընտրի իշխող քաղաքական մեծամասնությունը, այստեղ ծագում է հանձնաժողովի անդամների անկախության հարցը»,- նշեց Վ. Հոկտանյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ նշեց, որ նորմալ քաղաքական պրակտիկա է, որ իշխող կուսակցությունը որոշում է՝ ովքեր են լինելու հանձնաժողովի անդամները: Նա նկատեց նաև, որ աշխարհի շատ երկրներում է գործում այդ պրակտիկան, ու պետք չէ «իդեալիստ լինել»: