Քարիմ Բենզեման և Մաթյո Վալբուենան չեն հրավիրվել Ֆրանսիայի հավաքական
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ընդգծել է, որ ներկայումս Վալբուենան լավ հոգեվիճակում չէ: Հենց դրանով է նա բացատրել Վալբուենային հավաքական չհրավիրելու իր որոշումը:
Ինչ վերաբերում է շանտաժի դեպքին, ապա մարզիչը նախընտրել է չմեկնաբանել այն:
«Թող դատարանն անի իր գործը և արդար որոշում կայացնի»,- ասել է Դեշամը:
Բենզեման ձերբակալվել է Վերսալի դատական ոստիկանության կողմից` մոսկովյան «Դինամոյի» նախկին կիսապաշտպան, իր հայրենակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով:
Ավելի վաղ 4 կասկածյալներ, որոնց թվում՝ նաև «Կուբանի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսսեն, ձերբակալվել էին Վալբուենային շանտաժի ենթարկելու կասկածանքով:
Նրանք սպառնացել էին Մաթյո Վալբուենային, հաստատելով, որ իբր իրենց մոտ են գտնվում ինտիմ բնույթի տեսագրություններ, որոնց բովանդակությունը չի բացահայտվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը