Բաժիններ՝

Սուդանում վթարված ինքնաթիռի ժամանակ զոհված Արմեն Անտոնյանն ընտանիքի անդամներին ասել էր, որ սա իր վերջին թռիչքն է լինելու

Երեկ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում գտնվող ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը 45 տարեկան էր: Նա ապրում էր Հարավ Արևմտյան թաղամասում, իսկ հայրական տունը գտնվում է Ներքին Շենգավիթում: Նա ունի երկու երեխա, որդին անցած տարի է վերադարձել ծառայությունից: Արմեն Անտոնյանի հայրական տան հարևանները 168.am-ի հետ զրույցում պատմում էին, որ երկու ամիս առաջ է գնացել Սուդան, ընտանիքի անդամները դեմ են եղել, բայց նա պնդել է, որ վերջին անգամն է գնում, այլևս չի թռչելու: «Ասել է՝ վերջին անգամն եմ գնում, էլ չեմ գնալու»,- ասացին հարևանները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, կործանվել է «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռ, որում գտնվել են 12 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները՝ 5 հայ և 1 ռուս: Նախնական տեղեկություններով՝ ավիաաղետի հետևանքով մահացել է մոտ 40 մարդ: Ինքնաթիռն ընկել է ֆերմայի վրա: Ջուբայի օդանավակայանի ղեկավարի խոսքով՝ հաջողվել է փրկվել 3 ուղևորի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս