А321-ի զոհերի վնասվածքների բնույթը միմյանցից զգալի տարբերվում է. փորձագետներ
Դատաբժիշկ փորձագետները Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի զոհերի մարմինները բաժանել են երկու խմբի ու պարզել, որ նրանց վնասվածքների բնույթը միմյանցից կտրուկ տարբերվում է:
LifeNews-ի տրամադրության տակ են հայտնվել մարմինների դատական-բժշկական փորձաքննության արդյունքները:
Ընդհանուր առմմաբ՝ Սանկտ Պետերբուրգի դիահերձարաններ են բերվել ավելի քան 200 կենսաբանական նյութեր, որոնցից փորձագետներին հաջողվել է մոտավորապես «կազմել» մոտ 150 մարմին:
Առաջին խմբում ներառվել են մարդիկ, ում մարմինները հայտնաբերվել են ուղղաթիռի հիմնական մասի անկման վայրում: Երկրորդ խմբում հայտնվել են այն մարդիկ, որոնց աճյունամասերը հայտնաբերվել են հեռվում ու Airbus-ի պոչի հատվածի բեկորների շրջանում:
Նրանք, ովքեր նստած են եղել ինքնաթիռի առջևի հատվածում, ստացել են կրծքավանդակի և որովայնի ու նստատեղի հյուսվածքների վնասվածքներ, վերին ու ստորին վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ: Մարդկանց մահը վրա է հասել արյան սուր կորստից, շոկից ու բաց գանգուղեղային վնասվածքներից:
Պոչի հատվածում գտնվող ուղևորների վնասվածքները տարբերվում են առաջին խմբի մարդկանց վնասվածքներից: LifeNews-ին հայտնի է դարձել, որ զոհերի մեծ մասի մոտ եղել են պայթելու հետևանքով առաջացած վնասվածքներ՝ հյուսվածքների 90 տոկոսից ավելի այրվածքներով:
Աղբյուրների խոսքով՝ կարող էր պայթել վառելիքի բաքը կամ գործել պայթուցիկ սարք: Զոհերի այրված հյուսվածքները արդեն ուղարկվել են անալիզի: Ստուգվելու է դրանցում պայթուցիկ նյութերի առկայությունը: