Տուլայի ավտովթարից տուժածները Ռուսաստանում ապահովագրական փոխհատուցում չեն ստանա
Տուլայի մարզում ՃՏՊ-ից տուժածները Ռուսաստանում ապահովագրական փոխհատուցում չեն ստանա, հայտնում է Ապահովագրողների պատասխանատվության ազգային միությունը:
Միության մամլո ծառայությունը բացատրում է, որ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը պատկանում է հայկական ընկերության, որի վրա չի տարածվում պարտադիր ապահովագրությունը, քանի որ դա օտարերկրյա իրավաբանական անձ է:
«Կապված այն բանի հետ, որ ավտոբուսը պատկանում է օտարերկրյա փոխադրողի, զոհերի ազգականներն ու տուժածները չեն կարող հույս ունենալ ապահովագրական փոխհատուցման, որը տրվում է նման դեպքերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրավապահներին պարզել Տուլայում ավտոբուսի վթարի պատճառները, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել վնասվածքներ: