Բաժիններ՝

Տուլայի համայնքային առաջնորդը մանրամասներ է հաղորդում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից. «Արմենպրես»

Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշում է,
որ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները պատմել են, որ հեռախոսազանգի պատճառով վարորդը թեքվել է, որպեսզի հատակից վերցնի հեռախոսն ու կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրին եւ շուռ եկել: Պապյանը շեշտում է, որ դա դեռեւս վարկած է, եւ պետք է սպասել մինչեւ ոստիկանությունը համապատասխան հետաքննություն անցկացնի:

Պապյանի խոսքով, տեղի հայերն օգնություն են ցուցաբերում տուժած հայրենակիցներին եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ խնդիրները լուծելու համար: «Նրանք տարբեր հիվանդանոցներում են գտնվում: Բոլորն էլ վախեցած են: Նրանցից շատերի վիճակն այնքան էլ լավչի:

Շատերի ոտքերն են կոտրվել, շատերի ձեռքերն են վնասվել: Նրանց հետ աշխատում են բժիշկներ, հոգեբաններ: Անձամբ ինձ մի քանի անգամ զանգել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա կարգադրել է, որ արվի հնարավոր ամեն ինչ` հարցերը լուծելու համար:

Ներկա դրությամբ ժամանակավոր կացարանում կա 12 հոգի: Նրանք բոլորն էլ վախեցած են, անհանգստացած: Կա նաեւ մեքենա, և ցանկացած պահի, երբ նրանք ցանկանան, կվերադառնան Երեւան: Մենք հիմա հիվանդանոցից հիվանդանոց ենք անցնում, որպեսզի
տեղեկանանք մեր հայրենակիցների առողջական վիճակի մասին»,- ասաց Ռաֆիկ Պապյանը` հավելելով, որ վթարի զոհերի թիվը 8-ն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս