Գորիսում ոստիկանները կանխել են 47-ամյա կնոջ` ձորը նետվելու փորձը
Այսօր առավոտյան ոստիկանությունը կանխել է Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքում 47-ամյա կնոջ ինքնասպանության փորձը: arevelk.am-ի տվյալներով՝ ձորը նետվել փորձող կինը Գորիսի Առաքելյան փողոցի բնակչուհի Կարինե Թումասյանն է: Գորիսի բնակիչներն ասում են, որ կինը այդ ծայրահեղ քայլին է դիմել անձնական խնդիրների պատճառով: Նա ամուսնալուծված է, ունի երկու երեխա: