Երևանի փոխոստիկանապետը հեռացվել է պաշտոնից
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Artur-Mehrabyan.jpg)
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նրան կփոխարինի Սարգիս Մարտիրոսյանը: