Բաժիններ՝

Ամերիկյան արբանյակը ջերմային բռնկում է գրանցել А321-ի կործանման պահին

Ամերիկյան արբանյակը, որն աշխատել է ինֆրակարմիր դիապազոնում, Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի աղետի պահին գրանցել է ջերմային բռնկում, հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը:

«Տվյալները դեռ անալիզի են ենթարկվում՝ նպատակ ունենալով պարզել, թե որն է եղել այդ բռնկման պատճառը: Պատճառներից մեկը կարող է լինել ռումբը, սակայն գոյություն ունի նաև հավանականություն, որ դա եղել է վառելիքի բաքի կամ շարժիչի պայթյունը, որը ծագել է տեխնիկական անսարքության հետևանքով»,- ասվում է հեռուստաալիքի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է շաբաթ օրը Սինայի թերակղզում:

Ավիաաղետի հետևանքով զոհվել է 224 մարդ: Նրանց մեծ մասը եղել են ռուսներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս