Ջրամատակարարման դադար՝ Էրեբունիում, Կենտրոնում և Ավանում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 2-ին՝ ժամը 10.00-19.00-ին, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
– Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-ից-10-րդ շարքերի,
– Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 80-ից-130 համարների:
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 9.00-21.00-ին, կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Խուդյակովի, Շահինյան, Ավանի 1-ից-14 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: